Փրկարարները Աղստև գետից դուրս են բերել ջրահեղձ եղած երկրորդ քաղաքացու դին
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում որոնողական աշխատանքներն ավարտվել են, փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին։
Երկօրյա որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 7-ին, ժամը 07։10-ին փրկարարները ջրահեղձման վայրից մոտ 600 մ հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերել են Ա․ Բ․-ի դին (ծնված 1990 թ.) և դուրս բերել ափ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են Աղստև գետը լողալու և կորել տեսադաշտից։
Փրկարարները և ջրափրկարարները գետից հայտնաբերել և ափ են դուրս բերել Հ․ Է․-ի (ծնված 1990 թ․) ջրահեղձված դին։ Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էինև շարունակվել հաջորդ երկու օրվա ընթացքում։
Հարակից հրապարակումներ`
- Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են
- Ջրափրկարարները գետից հանել են երկու քաղաքացիներից մեկի դին, մյուսի որոնումները դադարեցվել են.ՆԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան