Ձեզ եմ ներկայացնում ՔՊ կուսակցության հերթական թալանի փաստը. Արթուր Չախոյան
«Հարգելի ժողովուրդ, ձեզ եմ ներկայացնում ՔՊ կուսակցության հերթական թալանի փաստը»,-ուղիղ եթերում հայտնեց հասարակական գործիչ Արթուր Չախոյանը
Նրա ներկայացմամբ, Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի Ս. Սարգիս եկեղեցու հարակից տարածքի բարեկարգման համար 2023 թվականին Երևանի քաղաքապետարանը տենդեր էր հայտարարել, որը հաղթել էր «Բիտեք» ընկերությունը՝ առաջարկելով 498 մլն դրամ։
«Բայց, չգիտես ինչու, քաղաքապետարանը պայմանագիր չի կնքում այդ ընկերության հետ և մեկ ամիս հետո նորից տենդեր է հայտարարում, որը շահում է "էԼԴՈԳԱՐ" ՍՊԸ –ն՝ 520 նլն դրամով, 21 մլն դրամով ավել, քանի նախկին հաղթողը»,- հայտնեց Չախոսյանը
Նրա խոսքով "էԼԴՈԳԱՐ" ՍՊԸ-ն կապ ունի Երևանի քաղաքապետարանի Շինբարեկարգման վարչության նախկին պետ Խորեն Գրիգորյանի հետ, վերջինս էլ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի համակուրսեցին է։
Չախոյանը տեղեկացրեց, որ պայմանագրով նախատեսված է, որ եթե շինարարաություն իրականացնող ընկերությունը խախտում է աշխատանքներն ավարտելու ժամկետը, ապա յուրաքանչյուր օրվա համար պետք է վճարի պայմանագրով նախատեսված գումարի 0.05 % տույժը։
Պայմանագրով աշխատանքները պետք է ավարտված լինեին մայիսի 8-ին, բայց մինչ օրս շարունակվում են և, ըստ Չախոյանի, ընկերությունն արդեն պետք է 87 օր ուշացման համար վճարեր 45 մլն դրամ տուգանք։
Հարակից հրապարակումներ`
- Ցույց եմ տալիս, թե ինչպես է ՔՊ-ն իր ֆիրմաներով Երևանում անորակ շինարարական աշխատանքներ իրականացնում. Արթուր Չախոյան
- Մրգի վաճառքի կետում Երևանի քաղաքապետարանի գործողություններում ես կոռուպցիոն տարր եմ տեսնում. Արթուր Չախոյան
- Երբ Փաշինյանն ասում էր ԽԾԲ՝ խնամի, ծանոթ, բարեկամ, տենդերներ, սա հենց էդ պատմությունն է. Արթուր Չախոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան