Այսօր մեզ թելադրում են, երբևէ չի եղել, որ թշնամական պետությունը ինչ-որ բան թելադրի մեր պետությանը. Բագրատ սրբազան
«Հաջորդ քայլը լինելու է այսպես կոչված «անկլավների» հանձնումը, այնուհետև լինելու է Սյունիքը»,-Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 45/5 շենքի բակում դիմելով հանդիպման եկած քաղաքացիներին՝ ասաց Բագրատ սրբազանը։
Նա նշեց, որ այսօր Ադրբեջանը հայտարարել է, թե «զանգեզուրի միջանցքի» հարցը թողնում են հետագային, բայց մինչ այդ պետք է Հայաստանի Սահմանադրությունը փոխվի։
«Ժեղովո՛ւդ, մեզ թելադրում են։ Երբևէ չի եղել, որ թշնամական պետությունը կամ՝ թեկուզ բարեկամականը, ինչ-որ բան թելադրի մեր պետությանը, ասելով՝ այսինչ բանը կանեք, խելոք կնստեք տեղներդ, մենք էլ կմտածենք ձեզ ինչ շնորհենք։ Այս մուրացկանության ողբերգության մեջ ենք գտնվում»,-ասաց Բագրատ սրբազանը և նշեց, որ Սրբազան պայքարը այդ անբարոյականության դեմ պայքարն է։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը Դավիթաշեն վարչական շրջանում հանդիպում է բնակիչներին
- Եթե չեն վախենում ժողովրդից, թող ցույց տան,թե ինչպես են այցելել Բերքաբեր․ Բագրատ Սրբազան․ ՈՒՂԻՂ