Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին Իսրայելի դեմ դատական գործում
Թուրքիան, որը հայտարարել է, որ միջամտելու է Հարավաֆրկյան Հանրապետության կողմից Իսրայելի դեմ Արդարադատության միջազգային դատարանում (ԱՄԴ) հարուցված ցեղասպանության գործին։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջու Քեչելին սոցցացնում հետևյալ գրառումն է արել։
«Մեր միջամտության դիմումը, որը պատրաստվել է շատ համապարփակ և մանրամասն կերպով, հիմնված է Դատարանի կանոնադրության 63-րդ հոդվածի վրա: Աշխարհում ոչ մի երկիր չի կարող լինել միջազգային իրավունքից վեր:
Միջազգային արդարադատության դատարանում գործը շատ կարևոր է Իսրայելի կողմից կատարված հանցագործությունների անպատիժ չմնալու առումով:
Այս առիթով ցանկանում ենք հիշեցնել, որ Միջազգային արդարադատության դատարանի միջանկյալ միջոցների որոշումները՝ Իսրայելի կողմից Գազայի դեմ հարձակումները դադարեցնելու և Ռաֆահի սահմանային անցակետը մարդասիրական օգնության համար բացելու մասին, պետք է անհապաղ կատարվեն:
Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կատարել իր պարտականությունները»։
Այսպիսով Թուրքիան կդառնա 7-րդ երկիրը Նիկարագուայից, Կոլումբիայից, Լիբիայից, Մեքսիկայից, Պաղեստինից և Իսպանիայից հետո, որը ՄԱԴ-ում Իսրայելի դեմ ցեղասպանության գործին միջամտության ծանուցում կներկայացնի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան