Մալխաս Ամոյանը դարձավ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար հունահռոմեկան ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը մրցեց 2019 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Ուզբեկստանի դրոշի ներքո հանդես եկող Արամ Վարդանյանի հետ։
Վճռորոշ գոտեմարտում Ամոյանն 6:5 հաշվով փայլուն հաղթանակի հասավ մրցակցի նկատմամբ:
Հիշեցնենք՝ Ամոյանը ՕԽ քառորդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության էր հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեջադի նկատմամբ, իսկ 1/8-ում ժամանակից շուտ հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինեին։ Կիսաեզրափակչում Մալխասը զիջել էր Ճապոնիայի ներկայացուցչին:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար:
Գալստյանն իր առաջին Օլիմպիական խաղերի եզրափակիչ դուրս գալու համար գոտեմարտել է իրանցի Սաեդ Էսմաելիի հետ և 4:10 հաշվով ցավալի պարտություն կրել: Ավելի վաղ Գալստյանը քառորդ եզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր Օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն կուբացի Սանչեսին, իսկ մեկնարկային գոտեմարտում ուժեղ էր գտնվել Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան