Վաղվա խաղը բարդ է լինելու երկու թիմերի համար էլ. «Փյունիկի» գլխավոր մարզիչ
Վաղը՝ օգոստոսի 8-ին, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Փյունիկը» կհանդիպի ղազախական «Օրդաբասիի» հետ։
Առաջին խաղը մեր թիմը կանցկացնի մրցակցի հարկի տակ օգոստոսի 8-ին, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 15-ին Երևանում: Վաղը կայանալիք հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։
Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը․
«Վաղվա խաղը բարդ է լինելու երկու թիմերի համար էլ։ Այստեղ ենք եկել՝ նվազագույնը չպարտվելու առաջադրանքով։ Գիտենք մրցակցի ուժեղ կողմերը, նրանք ունեն լավ կազմ, լավ են գործում ստանդարտների ժամանակ։
Մեր թիմի համար լավ է, որ պատասխան խաղը կկայանա տանը, թիմն ունի հավատարիմ երկրպագուներ, նրանց աջակցության պայմաններում կարող ենք դրական արդյունքի հասնել»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մելիքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան