ՆԱՏՕ-ն Մոսկվային կոչ է անել դուրս բերել զինված ուժերը Վրաստանի տարածքից
ՆԱՏՕ-ն Մոսկվային կոչ է անում զինված ուժերը դուրս բերել Վրաստանի տարածքից։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դահլալլահ կողմից X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է՝ ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դուրս բերել այն ուժերը, որոնք տեղակայել է Վրաստանում՝ առանց երկրի համաձայնության։ Չնայած 16 տարվա ռուսական բռնազավթմանը՝ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են հանդիսանում»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք. այսօր՝ օգոստոսի 7-ին, լրանացավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 16-րդ տարին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան