Քաղաքական 12:11 07/08/2024 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Անել նոր որակի քայլեր, որոնք շրջանցում են «հեծանվորդի» գործոնը

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Վ. Օսկանյանը երեկ կարևոր խնդիր դրեց. պետք է ՀՀ իշխանություններին ստիպել՝ օրակարգ բերել արցախցիների վերադարձի խնդիրը։ Ակնհայտ է, որ իշխանությունը դա չի անելու։ Պահանջենք-չանի ու ցրվենք տներո՞վ։ Սա կնշանակի, որ հեծանվին զուգահեռ կյանք չկա. ուրեմն ստացվում է՝ կեցցե հեծանի՞վը։

Ոչ։ Կա այլ ճանապարհ.

1. Նախ պետք է հստակեցնել, թե ո´վ է պահանջողը։ Տրամաբանորեն դա պետք է անի Սրբազան շարժումը, որպես այսօրվա ամենամասնակցային հանրային պրոցես։ Շարժումն արցախցիների վերադարձի հարցը պետք է դարձնի իր հիմնական պահանջներից մեկը, որն ընկալելի է ինչպես ներսում, այնպես էլ դրսում։ Դա և´ պատմական օրակարգ է, և´ներքին, և´  ընթացիկ բանակցային, որովհետև դա թույլ է տալու մեղմել մեր դեմ առաջ քաշվող ադրբեջանական ստորացուցիչ պահանջները։
2. Արցախի նախագահի հրամանագրով պետք է ստեղծել «Վերադարձի նախարարություն» (գուցե՝ գործակալություն), որը լուրջ միավոր պետք է դառնա, այդ թվում՝ աշխատելով Օսկանյանի հանձնախմբի և միջազգային հումանիտար կենտրոնների հետ։ Սրա տակ պետք է դրվի փող և լուրջ ծրագիր։ Կարո՞ղ ենք դա համահայկական լոբբինգով դարձնել լուրջ միավոր. եթե աշխատենք՝ կարող ենք։
3. Սեպտեմբեր 28-29 տեղի է ունենալու Մայր տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության արարողությունը։ Այս հրաշալի միջոցառմանն անկասկած ներկա են լինելու աշխարհի ազդեցիկ հայերը, և ուշագրավ է, որ այդ արարողությունը տեղի է ունենալու Արցախի հայաթափման միամյակին։ Կարևոր է այս բոլոր ազդեցիկ հայերին ներգրավել մի տրամաբանության մեջ՝ միավորելով երեք հստակ ուղերձի շուրջ.
ա. Հայության օրակարգում պետք է ամրագրել արցախցիների՝ իրենց բնօրրան վերադարձի խնդիրը՝ միջազգային իրավունքի պաշտպանության ներքո։
բ. Անվերապահ աջակցություն Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
գ. Սփյուռքի և Հայաստանի միջև միասնական նպատակների ձևակերպում և սփյուռքի դերի վերարժևորում (ի հակադրություն մեր հակառակորդների ցանկությունների և գործող իշխանության տեսլականի)։

Կա՞ արդյոք կյանք հեծանվից զատ

Այս հարցն իրականում ունի մի քանի կարևոր մոդիֆիկացիա. կա՞ արդյոք կյանք հեծանվից հետո, հեծանվի վրա և հեծանվին զուգահեռ։
Ցավոք, մեր պետության վիճակը և քաղաքական մտքի պարզունակությունը անկախության 33 տարում այս հարցի վրա է։ 

Ամենակարևորը երրորդ հարցն է՝ կա՞ արդյոք կյանք հեծանվին զուգահեռ. եթե այո, ապա առաջին հարցի պատասխանը միանշանակ այո է, իսկ երկրորդ հարցը դառնում է անհետաքրքիր։
Լավ, ի՞նչ անենք։ Հայաստանի շուրջ մեծ պատերազմի նախերգանքն է, Հայաստանի մասին սպառնալիքներ, պահանջներ և առաջարկներ՝ բոլոր կողմերից, մեր իշխանությունը գռեհիկ անհոգությամբ արձակուրդ է ցուցադրում։ Սրանց ինչո՞վ ենք դիմագրավում։ Հրապարակում՝ մի քանի տասնյակ հանրային   դեմքեր, մի քանի հազար՝ նույն քաղաքացիները, չընկրկող, չհանձնվող Սրբազանը։

Խնդիրն ամենևին բարոյահոգեբանական չէ, դրա հավեսը վաղուց չկա։
Որպեսզի մենք հեծանվից հետո ունենանք կյանք, պետք է հեծանվին զուգահեռ ձևավորենք լուրջ քաղաքական միտք և դրան ուղղված գործունեություն։
Պետք է ինքնակազմակերպվել և գրագետ քայլերով մինիմալիզացնել հեծանվորդի իմաստը։
Վերևում մեկ օրինակի վրա ցանկացա  ցույց տալ, որ մտածված և գրագետ աշխատելու դեպքում իրավիճակը կարելի է էապես փոխել։ Հարցերը կարելի է որակապես այլ նշաձողի բարձրացնել՝ արցախցիների վերադարձն ամրագրելով որպես հայության օրակարգ, հեծանվորդին դնելով որակապես նոր մեկուսացման մեջ, և Հայ առաքելական եկեղեցու համահայկական աջակցության շուրջ լրիվ նոր մթնոլորտ ստեղծելով։

Որպեսզի աշնանն ակնկալվող՝ հանրային զանգվածային ակտիվությունը չվերածվի հերթական սեզոնային սրացման, փոխել է պետք խաղի կանոնը։ Բոլորիս հայտնի են ծուղակները, որոնցով իշխանությունը հաղթում է։ Իշխանությանը պետք է դնել գաղափարական մեկուսացման մեջ, պրոցեսի հիմքում պետք է դնել գաղափարներ՝ չվախենալով, չխուսափելով ցավոտ հարցադրումներից, ոչ թե պարզապես ներկայացնել միջոցառումների աշխույժ (անգամ եթե պատկառելի) ցանկ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:14
Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով տարված. պրոֆեսոր Համլետ Պետրոսյան
 ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը գրում է․ «Արցախի վաղքրիստոնեական արձանագրություններով...
Աղբյուր` Panorama.am
22:00
Հարյուրավոր դիվանագետներ հյուրնընկալ երկրներից այդպես էլ չեն վերադարձել Հայաստան․ Ֆարմանյան
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է․ «Եթե որևէ այլ փաստարկ չլիներ, միայն այն հանգամանքը, որ տարբեր ռանգ ունեցող հարյուրավոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ընտրվել են շաշկի մարզաձևի տարվա լավագույնները
Օրերս Կույրերի մշակույթի տանը կայացավ ՀՀ Շաշկու ֆեդերացիայի տարեվերջյան ամփոփիչ նիստը: Այս մասին հայտնում է Հայաստանի շաշկու ֆեդերացիան։...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է
Transfermarkt-ը վերջին ամսվա ընթացքում թարմացրել է առաջատար առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Նշենք, որ...
Աղբյուր` Panorama.am
20:57
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի․ Բագրատ Սրբազան
2024-ը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ինչպես ասում էին դեռ փետրվար, մարտ ամիսներին։ Այս մասին «Իմնեմնիմի» փոդքասթի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ո՞վ է Մոսկվայում թունավորել Սիրիայի նախկին նախագահին
Մոսկվայում փորձել են թունավորել Բաշար Ասադին։ Dzen.ru-ի փոխանցմամբ՝ նա ծանր վիճակում է, սակայն ողջ է մնացել։ Դեռ պարզ չէ՝ հանցագործությունը...
Աղբյուր` Panorama.am
20:06
Ի՞նչ կապ կա Նոր Օռլեանի դեպքի և Լաս Վեգասում Tesla-ի պայթյունի միջև. BBC-ի անդրադարձը
42-ամյա Շամսուդ-Դին Ջաբբարը ամենագնացով մխրճվել է Նոր Օռլեանում Ամանորը տոնող մարդկանց ամբոխի մեջ: Նա ծնվել և մեծացել է Տեխասում, ծառայել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:25
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայում գտնվող Թել ալ-Շահմ ռազմական օբյեկտին
 Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի արևմտյան Դամասկոս նահանգում գտնվող Թել էշ-Շահմ օբյեկտին, որի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Փոփոխությունների համար հետհաշվարկը սկսվել է․ Էրդողանը վերադասավորում է Թուրքիայի կառավարությունը
Մինչև փետրվարի վերջ հնարավոր են վերադասավորումներ Թուրքիայի կառավարությունում։ Ռեջեփ Էրդողանի որոշմամբ՝ 5-6 նախարար կարող է զրկվել պաշտոններից։...
Աղբյուր` Panorama.am
18:45
Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կրակոցների հետքերով դիմակավորված ոստիկանական օպերացիա է անցկացվել 4-րդ գյուղում
 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային...
Աղբյուր` Panorama.am
18:10
Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր․ Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Իմ 2024 թ․-ը դարի լեցունություն ուներ ու ակնթարթի պես կարճ էր։ Իսկը իմ...
Աղբյուր` Panorama.am
17:25
ՌԴ-ում սկսել է գործել միգրանտներին արտաքսելու ռեժիմը
Ռուսաստանում մարտի 5-ից կսկսի գործել երկրում անօրինական կերպով գտնվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց արտաքսման...
Աղբյուր` Panorama.am
17:15
Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր Մեծ Բրիտանիայի Սթոքպորտ քաղաքի համար
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վրաստանում ցույցերը շարունակվում են
Հունվարի 1-ի երեկոյան ցուցարարները կրկին հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նրանց պահանջները մնում են...
Աղբյուր` Panorama.am
16:28
Սրբազան Պայքարի հասցրած վնասը Փաշինյանը երբեք չի կարող վերականգնել․ Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանի համոզմամբ՝ Սրբազան Պայքարն այնպիսի վնաս է հասցրել Փաշինյանի իշխանությանը, որը Փաշինյանը որևէ պարագայում...
Աղբյուր` Panorama.am
16:13
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին
ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։ Այս մասին գրում է TASS-ը։ 2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն...
Աղբյուր` Panorama.am
16:00
Փաշինյանը եթեր է լցնում՝ սպասելով Պուտին-Թրամփ քաղաքական մեծ առևտրին․ Արմեն Բադալյան
Նիկոլ Փաշինյանը ոչ մի ոլորտում հաջողություն չունի, ուղղակի եթեր է լցում։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
15:31
Կիևի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացրել է Եվրոպայի տնտեսական ներուժը․ Զախարովա
Ուկրաինայի կողմից ռուսական գազի տարանցման դադարեցումը թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը և բացասաբար է անդրադառնում եվրոպացիների...
Աղբյուր` Panorama.am
15:16
ԱՄՆ նախկին դեսպան. ԱՄՆ-ը շուտով կարող է հարձակվել Իրանի վրա
Միացյալ Նահանգները կարող է հարկադրված լինել «շուտով» հարձակվել Իրանի վրա, եթե Միացյալ Նահանգները չկարողանա արագ արդյունքների հասնել...
Աղբյուր` Panorama.am
15:02
Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի, ամանորյա լուսանկարն ու շնորհավորանքը
Երգիչ Անդրեի կինը՝ Անի Օհանյանը լուսանկար է հրապարակել իր էջում և շնորհավորել է Ամանորը։ «Շնորհավոր Նոր Տարի»,-գրել է նա։...
Աղբյուր` Panorama.am
14:46
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի․ Նաիրա Զոհրաբյան
2025-ը՝ «առանց Նիկոլ Հայաստանի» տարի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
14:33
Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում․ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Պուտինի երես տված ադրբեջանցիները սպառնում են ռուսներին հենց Մոսկվայում։ Դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
14:20
Մենք չպետք է երբեք խոնարհվենք թշնամիների առաջ․ Համբիկ Սասունյան
Պայքարը շարունակվում է, «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ, թուրք դիվանագետին սպանելու...
Աղբյուր` Panorama.am
14:08
Իսրայելը ռմբակոծել է Գազայում տեղահանված ընտանիքների վրանային ճամբար
Իսրայելական ավիահարվածի հետևանքով հունվարի 2-ի առավոտյան առնվազն 10 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածի հարավում տեղահանված ընտանիքների վրանային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մի շարք դեպքերում կսահմանափակվեն բժշկական օգնության և սպասարկման այցելությունները
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել և սահմանել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
13:43
Աշխարհի ամենացուրտ բնակավայրում՝ Օյմյակոնում գրանցվել է ռեկորդային ամենատաք դեկտեմբերը
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Աշխարհի ամենացուրտ...
Աղբյուր` Panorama.am
13:35
Խաղաղություն ոչ ոք չի՛ նվիրելու․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խաղաղության համար անհրաժեշտ է առնվազն երեք նախապայման` 1. Հզոր և տեխնոլոգիաներ զինված բանակ,...
Աղբյուր` Panorama.am
13:20
Մարազմ... ու մեզ պարտվել են տվել սրան. քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Մարազմ... Ու մեզ պարտվել են տվել սրան... Հետաքրքիր է՝ սրա ընտանիքին նմանվել ձգտող մեր...
Աղբյուր` Panorama.am
13:14
Բերիո Հայոց թեմի առաջնորդը հյուրընկալել է Հալեպի ղեկավարության պատասխանատուներին
Բերիո Հայոց թեմի առաջնորդը Տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանը հյուրընկալել է Սիրիայի նոր իշխանության քաղաքական խորհուրդի Հալեպի ղեկավարության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}