Վերին Լարսում մոտ 1300 հայկական բեռնատարներ է սպասում էլեկտրոնային հերթին
Մոտ 1300 հայկական բեռնատարներ գտնվում են Վերին Լարսի ռուս-վրացական սահմանում և սպասում են իրենց էլեկտրոնային հերթին։ Այդ մասին ասվում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում:
Ըստ հրապարակված տվյալների` ընդհանուր առմամբ, հերթում օգոստոսի 5-ին գրանցված է ավելի քան 4,4 հազար մեքենա:
Ավելի վաղ Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտնել էր, որ պետական սահմանին տարանցիկ ավտոտրանսպորտի կուտակման պատճառով հանրապետությունում բարձր պատրաստության ռեժիմ է սահմանվել, որի շրջանակներում բեռնատարների մուտքը տարածաշրջան սահմանափակված է մինչև կայանատեղիների ազատումը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան