Վրաստանին ԱՄՆ-ը կոչ է անում արտահանձնել ադրբեջանցի լրագրողին, իսկ Amnesty International-ը՝ չհանձնել
ԱՄՆ-ը Վրաստանի կառավարությանը կոչ է անում ազատ արձակել ադրբեջանցի լրագրող Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովին: Այդ մասին X սոցիալական ցանցում գրել է Foreign Press USA-ի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն` հայտնում է aliq.ge-ն:
«Մենք խորապես վշտացած ենք Թբիլիսիում Աֆղան Սադիգովին ձերբակալելու լուրից։ Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները և անհապաղ ազատ արձակել նրան»,- Պետդեպարտամենտի խոսնակի խոսքը մեջբերել է Վաշինգտոնում բնակվող լրագրող Ռաուֆօղլուն։
Հիշեցնենք. Սադիգովը ձերբակալվել է օգոստոսի 3-ին։ Օգոստոսի 4-ին դատավորը արտահանձնման կալանք է սահմանել նրա նկատմամբ։ Նա կմնա անազատության մեջ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշման։
Ըստ ներքին գործերի նախարարության՝ Սադիգովն Ադրբեջանում հետախուզվում է սպառնալիքների և շորթման համար:
Սադիգովի ընտանիքն ադրբեջանական կողմի մեղադրանքը որակել է կեղծիք և ասել, որ Ադրբեջանին արտահանձնվելու դեպքում Ալիևի ռեժիմը դաժան կվարվի Սադիգովի հետ։
Մինչ ձերբակալությունը Սադիգովը հուլիսի 18-ին Թբիլիսիից այլ երկիր թռչելու հնարավորություն չի ստացել։ Օդանավակայանում նրան ասել են, որ կկարողանա լքել Վրաստանը միայն այն դեպքում, եթե մեկնի Բաքու։
Դրանից հետո Սադիգովը հրապարակավ ասել է, որ Վրաստանում այլևս ապահով չի զգում իրեն։ Նա հանդիպել է նաև օմբուդսմենի հետ։ Նրա իրավունքները պաշտպանում է Rights Georgia քաղաքացիական կազմակերպությունը։
Իսկ միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեևը հայտարարել է՝ Վրաստանի իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն ադրբեջանցի լրագրող Azel.TV-ի գլխավոր խմբագիր Աֆգան Սադիգովին Ադրբեջանին արտահանձնելու փորձը։
Amnesty International-ը մատնանշել է միջազգային իրավունքով Վրաստանի ստանձնած պարտավորությունները: Կրիվոշեևն ասել է՝ չարտահանձնման սկզբունքի պահանջների համաձայն, Վրաստանը պետք է ապահովի Սադիգովի և նրա կնոջ պաշտպանությունը, եթե վերջիններս նման ցանկություն հայտնեն:
Ըստ ներքին գործերի նախարարության՝ Սադիգովն Ադրբեջանում հետախուզվում էր սպառնալիքների և շորթման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան