Փարիզ 2024. հնդիկ կին ըմբիշին զրկել են մեդալից 100 գրամ ավելի քաշի պատճառով
Մինչև 50 կգ քաշային կարգում ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի եզրափակիչ փուլից առաջ հնդիկ կին մարզիկ Վինեշ Ֆոգատը որակազրկվել է։ Կշռման ժամանակ պարզվել է, որ մարզիկը թույլատրելի քաշից մոտ 100 գրամով ավելի է։
Օգոստոսի 7-ին Ֆոգատը ոսկե մեդալի համար պետք է մրցեր ամերիկուհի Սառա Հիլդեբրանդտի հետ, սակայն որակազրկման պատճառով նա ոչ մի մեդալ չի ստանա։
Չնայած մինչ կշռումը կարդիո վարժություններին ու սաունայում անցկացրած ժամանակին, ցատկելուն, նրան չի հաջողվել նիհարել։ Նա կարողացել է իջնել ընդամենը 50 գրամ։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին աջակցություն է հայտնել մարզիկին ու X-ի իր միկրոբլոգում նա գրել է՝ չեմպիոնը չեմպիոների մեջ, ապա ավելացրել. «Դուք Հնդկաստանի հպարտությունն եք և ոգեշնչման աղբյուր յուրաքանչյուր հնդիկի համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան