Օլիմպիական խաղերի մասնակից Նոր Զելանդացի եռամարտիկը Սենում լողալուց հետո վարակվել է աղիքային ցուպիկով
Նորզելանդացի եռամարտիկ Հեյդեն Ուայլդը պատմել է, որ Օլիմպիական խաղերում Սենում լողալուց հետո իր մոտ աղիքային ցուպիկ վարակի ախտանիշներ են եղել։ Լուրը հայտնում է 1news-ը։
«Ուղղակի բախտս բերեց, որ միայն մեկ օր հիվանդացա աղիքային ցուպիկով հնարավոր վարակի պատճառով»,-ասել է մարզիկը:
Վերջին 100 տարում պաշտոնապես արգելված է լողալ Սենում։ Կոյուղու ջուրը երկար ժամանակ լցվել է գետ, այնտեղ նետվել են նաև աղբ ու թունավոր թափոններ, ինչը հանգեցրել է ջրի լայնածավալ աղտոտման։ Գետում նույնիսկ ձուկ չկա։
2024 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները 1,4 միլիարդ եվրո են ծախսել Սենի մաքրման վրա և կառուցել ստորգետնյա ջրամբար, որտեղ այժմ հոսում են կեղտաջրերը:
Հարակից հրապարակումներ`
- Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան անոնսել է Արթուր Ալեքսանյանի օլիմպիական մեդալի մասին
- Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ օլիմպիական խաղերի եզրափակիչ
- Չեմ հանձնվելու. Օլիմպիական փոխչեմպիոնը դիմել է երկրպագուներին