Բախվել են ծանր հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը
Օգոստոսի 7-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորյան - Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության, «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը և շտապօգնության ավտոմեքենայում գտնվող՝ «Ստեփանավան» բժշկական կենտրոնից տեղափոխվող բուժառուն, ինչպես նաև «Ford Transit»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի վայրում գտնվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան եղել է լուսաձայնային ազդանշանները միացրած, սակայն այդ տեղեկությունը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ճշտվելու է։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումը տեղի է ունեցել «Ford Transit»-ի և շտապօգնության ավտոմեքենայի միջև, որից հետո շտապօգնության ավտոմեքենան բախվել է կայանված «Mercedes» և մեկ այլ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներին»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին