ԵՄ դիտորդները հաջող պարեկություն են իրականացրել Ներքին Հանդում
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղ։
Նախօրեին EUMA-ն հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հումանիտար և անվտանգության իրավիճակը: Առաքելության ղեկավարը և EUMA-ի թիմը հանդիպել են համայնքապետ Խաչատուր Բաղդասարյանի հետ, ով ջերմորեն ընդունել է մեզ գյուղում»,-ասված է առաքելության X-ի միկրոբլոգում։
Հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ այստեղ ծառայություն էին իրականացնում ռուս սահմանապահները, որոնք մայիսին դուրս եկան Ներքին Հանդից։ Ռուս սահմանապահներն այստեղ տեղակայվել էին 2020թ. արցախյան երրորդ պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Միայն Ներքին Հանդը շրջափակված է ադրբեջանական 25 մարտական դիրքերով
- Հայաստանը չի քննարկում Ներքին Հանդից ռուս սահմանապահներին դուրս հանելու հարցը․ ԱԽ քարտուղար
- Ներքին Հանդում ադրբեջանական օկուպացիայի ներքո է 2,700 հեկտար տարածք.«Թաթոյան» հիմնադրամ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան