Ահազանգ. Սայաթ-Նովա փողոցում քաղաքապետարանի տնկած սոսիները համատարած չորանում են
Անցած տարի Երևանի Սայաթ-Նովա փողոցում թեղիները քոքահան արվեցին, փոխարենը տնկվեցին գնդաձև սոսիներ։ Այսօր Panorama.am-ն արձանագրել է, որ ծառերը համատարած չորանում են։
Ի դեպ, թեղիները սոսիներով փոխարինելիս «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը հայտարարել էր, որ սոսիներն ավելի երկարակյաց են։ Դրանք ապրում են մի քանի հարյուր տարի քաղաքային պայմաններում։
Ինչպես տեսնում ենք, քաղաքային այս իշխանության պայմաններում սոսիները նույնիսկ մի տարի չդիմացան ու չորացան։
Ավելի վաղ Panorama.am-ը ներկայացրել էր, թե ինչ ողբալի վիճակում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ նորակառույց պուրակի տույաները, որոնցից յուրաքանչյուրը գնվել էր 214 հազար դրամով։
Ի դեպ, Panorama.am-ը գլխավոր դատախազությանը գրավոր հարցում է ուղարկել՝ հետաքրքրվելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվել միլիոնավոր դրամներ արժեցած պուրակի նման ճակատագրի մասին հրապարակումներից հետո։ Սպասում ենք պատասխանին։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ տույան գնել են 214 հազար դրամով. Նոր մանրամասներ չորացած պուրակի ծախսերից
- Ավինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. Ահազանգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան