Արթուրին ևս պետք է ոսկե մեդալ տրվի. Նախկին փոխնախարարը բարձրաձայնում է ժյուրիի կողմնակալության մասին
«Տպավորություններս, անկեղծ ասած, բացասական են։ Իմ դիտարկմամբ` մրցավարությունը ոչ միայն անարդար էր, այլև խայտառակ կերպով. սա օլիմպիական խաղերին հարիր մրցավարություն չէր»,-Armlur.am-ին ասել է ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը, որը Փարիզում հետևում էր օլիմպիական խաղերին։
Նա նշել է. «Ալեքսանյանի եզրափակիչ մարտի ընթացքում իրանցի ընմբիշը երկու ոտքով, ակնհայտ, գորգից դուրս վիճակում էր, ինչի արդյունքում նրան միավորներ չպետք է տրվեին, և մեկ միավոր պետք է տրվեր Ալեքսանյանին։ Արդյունքում` հաշիվը կլիներ 2։1` հօգուտ Ալեքսանյանի։ Մեր մարզիչները բողոքարկեցին այդ դրվագը, սակայն բողոքարկումը մերժվեց։ Սա խայտառակ կողմնակալության վառ օրինակ էր՝ ուղղված մեր մարզիկների դեմ։ Ի դեպ, սա միակ դրվագը չէր այս օլիմպիական խաղերի անարդար մրցավարության։
Միանշանակ, Արթուրին ևս պետք է ոսկե մեդալ տրվի: Արթուրի կարիերայում սա առաջին դեպքը չէ, երբ անարդար մրցավարությունը խոչընդոտում է նրա հաղթանակը։ Հիշենք` Տոկիո 2021-ը։ Նախկինում այդ դեպքերը անտեսվել են, բայց այս անգամ չպետք է լռենք, դա ստորություն կլինի։ Մարզիկներով միայն հպարտանալը բավարար չէ, պետք է տեր կանգնել նրանց հաղթանակներին։ Եվ այս անգամ պետք է գնալ մինչև վերջ, ու հաղթանակը մերը կլինի։ Սա կօգնի, որպեսզի հետագայում էլ մեր մարզիկները պաշտպանված լինեն»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ալեքսանյանը երկրորդ անգամ դարձավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
- Գյումրին սպասում է Արթուր Ալեքսանյանի մրցագորգ դուրս գալուն
- Ովքեր են Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի հաջորդ մրցակիցները