Ռուսական նորագույն տանկերը կարող են հասնել Բեռլինի Ռայխստագի հրապարակ.Մեդվեդևի պատասխանը Գերմանիային
Ռուսական նորագույն տանկերը կարող են հասնել Բեռլինի Ռայխստագի շենքի դիմացի հրապարակ։ Այս մասին X սոցցանցում հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով գերմանական Bild թերթի հոդվածը, որը գրել է 80 տարի անց ռուսական հողում գերմանական տանկերի հայտնվելու մասին։
Նա այս հրապարակումն անվանել է ռևանշիզմ
«Որպես պատասխան՝ մենք ամեն ինչ անելու ենք՝ Բեռլինի Հանրապետության հրապարակ ռուսական նոր տանկեր բերելու համար»,- գրել է ԱԽ փոխնախագահը։
Ավելի վաղ Bild-ը հայտնել էր, որ Կուրսկի շրջանում հարձակման ժամանակ ուկրաինական բանակն օգտագործել է առնվազն երեք գերմանական Marder մարտական մեքենա։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա Ռուսաստանում կկարողանան զգալ, թե ինչ էր զգում Հայաստանի քաղաքացին թշնամական օկուպացիայի ենթարկվելով. Արա Պողոսյան
- Կուրսկի շրջանի վրա հարձակումներին վրացի վարձկաններ են մասնակցում. War Zone
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան