Գյումրիում գործող «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում 2-ամյա տղա է մահացել
Օգոստոսի 2-ին ժամը 19:10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Թամանյան փողոցում գործող «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում երեխա է մահացել։
«Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն կենտրոնում բնակվող 2-ամյա տղա է։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Արմավիրի մանկապարտեզներից մեկի դաստիարակը երեխային կանգնեցրել է անկյուն,ապա «սկոչել» է երեխայի բերանը
- Եկեղեցու այգում թողնված նորածինը տեղափոխվել է մանկատուն
- Գավառի մանկատանը պատկանող զբոսայգում կառուցված շենք շինությունների նկատմամբ գրանցվել է Հայաստանի սեփականության իրավունքը
- Գավառի մանկատանը աղջիկներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել 16-ամյա աղջկան