Ինչո՞ւ չես ամուսնանում. Հարցն անընդհատ իրեն տալու համար ինդոնեզացի 45-ամյա տղամարդը սպանել է հարևանին
Ինդոնեզիայում 45-ամյա տղամարդը սպանել է իր հարևանին, երբ վերջինն անընդհատ տղամարդուն հարցրել է՝ ինչո՞ւ չես ամուսնանում։ Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ տղամարդուն զայրացրել են հարևանի հարցերն այդ մասին։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 29-ին Հյուսիսային Սումատրա կոչվող շրջանում։ 45-ամյա Պարլինդունգան Սիրեգարը երեկոյան ժամը 8-ի սահմաններում գնացել է 60-ամյա թոշակառու Ասգիմ Իրիանթոյի տուն և առանց որևէ նախազգուշացման փայտի կտորով հարձակվել նրա վրա։
Ոստիկանություն հաղորդում ներկայացրել է Ասգիմի կինը։ Հանկարծակի հարձակումից իրեն կորցրած տղամարդը դուրս է վազել տանից, սակայն Սիրեգարը հետապնդել է նրան, փայտով ծանր հարված հասցրել գլխին։
Ծեծկռտուքին միջամտել են թաղամասի բնակիչները, սակայն Ասգիմ Իրիանթոյին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա ճանապարհին մահացել է։
Տեղի ունեցածից մեկ ժամ անց Պ. Սիրեգարը ձերբակալվել է։Հարցաքննության ժամանակ նա ոստիկաններին ասել է՝ վճռական էր սպանել հարևանին, քանի որ վիրավորված էր նրա՝ «ինչո՞ւ չես ամուսնանում» հարցերից ու դրա շուրջ հաճախ արվող կատակներից։
Աղբյուրի փոխանցմամբ, սպանությանը նախորդել էր մյուսի տարածք անցած հավերի պատճառով վեճը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին