Սոթքի ոսկու հանքում փլուզում է տեղի ունեցել
Սոթքի ոսկու հանքում արտակարգ պատահար է տեղի ունեցել։
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով հանքի երկու աշխատակից վիրավորվել են։
«Ըստ տեղեկությունների, աշխատակիցներին տեղափոխել են Երևանի բժշկական կենտրոններ։ Հիշեցնենք, որ Սոթքի ոսկու հանք ադրբեջանական զինուժի ներթափանցման արդյունքում հանքի բաց հատվածը մնացել էր ադրբեջանցիների հսկողության տակ, ինչի արդյունքում, հայկական կողմը հանքը շահագործում էր միայն փակ ճանապարհով»,- ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Պապիկյանը Իրանի դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ռազմական գործողության մանրամասներ
- «Ոսկե ծիրան». «Լանդշաֆտ» ֆիլմում դերակատարներն իրենց ճանապարհն են անցնում Սևանա լճից մինչև Սոթքի ոսկու հանքավայրը
- Կառավարությունն այսօրվա նիստում կորոշի Սոթքի ոսկու հանքի պաշարները վերագրել արտահաշվեկշռային խմբին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան