3 անշարժ գույք, «ԶԻԼ» մակնիշի բեռնատար, 27 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ՆԳ նախարարը
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ունի 3 անշարժ գույք: Այս մասին գրում է Tert.am-ը։
2023 թվականին նա հայտարարագրել է Իջևանում մեկ արտադրական նշանակության շինություն, որը գնել է 2005 թվականին: Միանձնյա սեփականատեր է Տավուշի մարզի գետահովիտ համայնքում անհատական բնակելի տան, որը նվիրատվություն է ստացել 2013 թվականին:
«ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ին փոխառություն է տվել 35 մլն 692 հազար ՀՀ դրամ:
Ձեռք բերված բնակարանի հիփոթեքային պարտքը կազմում է 26մլն 544 հազար դրամ: Բնակարանը ձեռք է բերվել 2021 թվականին:
Վահե Ղազարյանը, որպես տրանսպորտային միջոց, հայտարարագրել է 1989 թվականի արտադրության «ԶԻԼ» մակնիշի բեռնատար, որը գնել է 2021 թվականին: Այլ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել:
Նրա բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբին կազմել է 912 հազար 664 դրամ, իսկ տարվա վերջում առկա դրամական միջոցը՝ 12 961 դրամ և 481 հազար 646 դրամ:
Տվյալ տարվա սկզբում առկա կանխիկ դրամի չափը եղել է 11 մլն դրամ և 8 500 դոլար, իսկ տարվա վերջում 8 500 դոլար և12 մլն 500 հազար դրամ:
Վահե Ղազարյանի՝ հաշվետու տարվա եկամուտը ընդհանուր կազմել է 27 մլն 251 հազար դրամ, որից ՀՀ ՊԵԿ-ից ստացել է 2 մլն 750 հազար դրամ, որպես միանվագ վճարներ ՆԳՆ-ից՝ 1 մլն 875 հազար դրամ, կենսաթոշակ ՆԳՆ-ից՝ 3 մլն 679 հազար դրամ, որպես աշխատանքի վարձատրություն ՆԳՆ-ից՝ 18 մլն 946 հազար դրամ:
Վահե Ղազարյանը վարկի մարման համար վճարել է 3 մլն 369 հազար 800 դրամ:
Նշենք, որ 2018 թվականին Վահե Ղազարյանը հայտարարագրել էր ընդամենը 4 միլիոն 184 հազար դրամի չափով եկամուտ:
Հարակից հրապարակումներ`
- Ղազարյան. Վահե Ղազարյանի կողմից մի հարսանիքում ծախսվել է ավելի շատ գումար, քան վարձատրվում են փրկարարները
- Քավոր նախարարը 20 հազարանոցներ է շարում դուռը փակած թրի վրա