ԱՄՆ-ը Թեհրшնին զգուշացրել է տնտեսության համար լուրջ սպառնալիքի մասին Իսրայելի վրա հարձակման դեպքում
Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Թեհրանին, որ Իսրայելի վրա լայնածավալ հարձակման դեպքում Իրանին սպառնում է «ջախջախիչ հարվածի», որը բացասաբար կանդրադառնա իսլամական հանրապետության տնտեսական վիճակի վրա։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Նրանց տեղեկություններով՝ Վաշինգտոնն այս նախազգուշացումը փոխանցել է «ինչպես ուղղակի, այնպես էլ միջնորդների միջոցով»։ Իրանը զգուշացվել է, որ կարող է տուժել «տնտեսությունը և նոր կառավարության կայունությունը»։
«ԱՄՆ-ն Իրանին հասկացրել է, որ հակամարտության մեծ սրման ռիսկը շատ մեծ կլինի, եթե նա լայնամասշտաբ պատասխան գործողություններ ձեռնարկի», -ասել է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը կարող է Իսրայելի վրա հարձակվել հրեական սգո օրը
- Իրանը նախազգուշացրել է հարձակման իր մտադրության մասին. Իսրայելի արտգործնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան