Ադրբեջանը հուլիսին կրկին չի կարողացել ապահովել նավթի արդյունահանման «ՕՊԵԿ+»-ի քվոտան
Հուլիսին Ադրբեջանը «ՕՊԵԿ+»-ի նավթի արդյունահանման քվոտան թերակատարել է օրական 61 հազար բարելով։ Այս մասին ասվում է «S&P Global Commodity Insights»-ի տեղեկագրում։
Անցած ամիս երկրում արդյունահանվել է օրական 490 հազար բարել։ Քվոտայի չափը սահմանված է օրական 551 հազ.
Հունիսի համեմատ Ադրբեջանին հաջողվել է նավթի արդյունահանումն ավելացնել օրական ընդամենը 10 հազար բարելով։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ «ՕՊԵԿ+»-ի անդամ երկրները պայմանավորվել են այս հոկտեմբերից սկսած ամեն ամիս ավելացնել նավթի մատակարարումները։ Առևտրականները ազդակ ստացան, թե՝ ավելի շատ նավթը նշանակում է ցածր գներ: Արդյունքում նավթի գնանշումները իջել են մինչև տարեսկզբից ի վեր ամենացածր մակարդակը՝ բարելի դիմաց 75,05 դոլար։ Այնուամենայնիվ, վերլուծաբանները զգուշացնում են, որ գների այս մակարդակի պահպանումը կարող է խնդիր դառնալ։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանից Թուրքիա ոչ նավթային արտահանումները նվազել են
- Թուրքական նավթային տերմինալը հրաժարվել է Ռուսաստանից բեռներ ընդունել
- Թուրքիան ռեկորդային քանակի նավթ է ներկրել Ռուսաստանից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան