Արմավիրի մանկապարտեզներից մեկի դաստիարակը երեխային կանգնեցրել է անկյուն,ապա «սկոչել» է երեխայի բերանը
Արմավիրի մարզի գյուղերից մեկի նախակրթարանի դաստիարակը երեխային կանգնեցրել է անկյուն, որից հետո «սկոչել» է երեխայի բերանը, որի արդյունքում երեխան ուշագնաց է եղել և հայտնվել հիվանդանոցում: Ինչպես գրում է Iravaban.net-ը, դեպքը տեղի է ունեցել անցած տարվա մայիսին։
Ոստիկանությունը ստացած ահազանգից հետո ստուգողական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 03.05.2023թ. ժամը՝ 11:00-ի սահմաններում Արմավիրի մարզի գյուղերից մեկի գործող նախակրթարանում նույն նախակրթարանի դաստիարակ Նոնա Ի․-ին դասի ժամանակ անկարգություն կատարելու համար անկյուն է կանգնեցրել նախակրթարանի սաներից մեկին, այնուհետև կպչուն ժապավենով փակել է որպեսզի չխոսի:
Գործը դատարան է ստացվել ապրիլի 1-ին և մակագրվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին։
Նոնա Ի․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) հատկանիշներով։
Խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ համացանցից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին