Դիլիջանում շենքի հիմքերի ամրակայման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են մարդու ոսկորներ և գանգ
Հուլիսի 10-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի 3/2 հասցեում գտնվող վաղեմի շենքի հիմքերի ամրակայման աշխատանքներ իրականացնելու ժամանակ շինության ներսում բանվորների կողմից հայտնաբերվել են մարդու ոսկորների և գանգի նմանվող սևացած ոսկորներ և մազափունջ։
«Պարզվել է, որ նշված հատվածը որպես սեփականության իրավունքով պատկանում է «Գրիին Ռոք Մենեջմենթ գրուպ» ՍՊ ընկերությանը և նրանք են ամրակայման աշխատանքներ կատարել։
Պարզվել է նաև, որ հուլիսի 24-ին նույն տարածքում՝ պահակակետի հետնամասում, շինաշխատանքներ կատարելու ժամանակ հին ջրագծի տակ բանվորների կողմից կրկին հայտնաբերվել է մարդու ոսկորների նմանվող սևացած հին ոսկորներ:Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Երկու տարի առաջ Արցախում մոլորված ադրբեջանցի զինծառայողների ոսկորներն են գտել
- Դանակը ժողովրդի ոսկորին է հասել է, ժողովրդի ալիքը, հեղեղը սրանց քշելու, տանելու է․ պահեստազորի սպա
- Համլետավան գյուղի մատուռում պեղումների ժամանակ հայտնաբերվել են միջնադարյան խեցամանների բեկորներ, մարդկային ոսկորներ