Իրшնի հետшխուզական ծառայությունները սոցիալական ցանցերում հավաքագրում են իսրայելցիներին
Իրանի հետախուզության աշխատակիցները սոցիալական ցանցերում հավաքագրում են Իսրայելի քաղաքացիներին այնպիսի առաջադրանքներ կատարելու համար, որոնք կարող են վնասել հրեական պետության անվտանգությանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդպիսի հայտարարություն է արել The Jerusalem Post թերթը՝ հղում անելով Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայությանը (ԻԱԳԾ):
Նրա խոսքով, իսրայելական հակահետախուզությունը հայտնաբերել է բազմաթիվ կեղծ հաշիվներ, որոնք նույնականացվել են, ապա վերահսկվել: Բացի այդ, Telegram մեսենջերում խմբերում և ալիքներում հայտնաբերվել են գրառումներ, որոնք առաջարկում են «հետաքրքիր և գայթակղիչ» աշխատանք՝ խոստանալով բարձր վարձատրություն դրա իրականացման համար: Պարբերականի տվյալներով՝ նման հաղորդագրություններ ստացած իսրայելցիների մի զգալի մասը ձեռնպահ են մնացել պատասխանելուց և այդ մասին հայտնել իրավասու մարմիններին։
«ԻԱԳԾ»-ն հայտնել է, որ անվտանգության այլ գործակալությունների հետ միասին «կշարունակի բացահայտել իրանական գործունեությունը Իսրայելում՝ ներառյալ ազգային համախմբվածությունը խաթարելուն, բարոյալքմանը և հասարակության մեջ պառակտումը խորացնելուն ուղղված գործողություններ իրականացնելու փորձերը»:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Իրանի հարվածների վախը կաթվածահար է արել Իսրայելը
- Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությունն ուղղված է Արևմուտքին և Նիկոլ Փաշինյանին. Էդուրադ Շարմազանով
- Իրանի ԱԳՆ-ն հայտնել է, թե ով է կանգնած ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանության հետևում