Ինչ պայման է կառաջադրի Իրանը՝ Իսրայելին հակահարված տալուց հրաժարվելու դիմաց. Փորձագետ
Հայտնի է դարձել ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության Իսրայելի դեմ զանգվածային հարվածից հրաժարվելու Իրանի պայմանների մասին։
«Այնուամենայնիվ, ի պատասխան իսրայելական հարձակման լիակատար լռությունն ապագայում կարող է հանգեցնել իրանի ղեկավարների սպանության, ուստի առճակատումից հրաժարվելը հնարավոր է միայն որոշակի պայմաններում»,-Tsargrad.tv-ին տված հարցազրույցում ասել է արևելագետ Կիրիլ Սեմենովը։
Փորձագետի կարծիքով, Իրանին անհրաժեշտ են հստակ երաշխիքներ, որ իսրայելական զորքերը կհրաժարվեն Իրանի վրա նոր հարձակումներից և Լիբանանի հարավում ռազմական գործողությունից։ Թեհրանը նաև պնդելու է, որ զորքերը դուրս բերվեն Գազայից։ Սակայն այս պահին ոչ ոք չի կարող նման երաշխիքներ տալ, քանի որ ԱՄՆ-ն ավելի վաղ էլ հայտարարել էր, որ Իրանի դեմ գործողություն չի լինելու։
«Ամեն ինչ այլ կերպ է եղել, ուստի չեմ կարծում, որ նման սպառնալիքները կարող են որևէ ազդեցություն ունենալ Իրանի ղեկավարության վրա»,-եզրափակեց քաղաքագետը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը կարող է Իսրայելի վրա հարձակվել հրեական սգո օրը
- Իրանը նախազգուշացրել է հարձակման իր մտադրության մասին. Իսրայելի արտգործնախարար
- ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներն ակնկալում են, որ Իրանը հարված կհասցնի երկուշաբթի օրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան