Վատ լուր ՌԴ-ի քաղաքացիություն ստացածների համար
Ձեռք բերված քաղաքացիություն ունեցող ռուսաստանցիները դրանից կզրկվեն զինվորական հաշվառումից հրաժարվելու դեպքում։ Համապատասխան օրենքը ստորագրել է Վլադիմիր Պուտինը, որը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական կայքում։
«Զինապարտության և զինվորական ծառայության մասին» և «Քաղաքացիության մասին» հիմնական օրենքներում ներդրվում է դրույթ, համաձայն որի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձի կողմից զինապարտության նախնական հաշվառման չկանգնելը հիմք կհանդիսանա, որպեսզի դադարեցվի նրա քաղաքացիությունը:
Օրենքը համապատասխանեցնում է զինվորական հաշվառումն ու քաղաքացիությունը։
Պուտինը նաև օրենք է ստորագրել, որով արգելել է ռազմական գործողություններին մասնակցող զինվորականներին օգտվել բջջային հեռախոսներից։ Այդ խախտման համար նրանք կարող է դատապարտվեն 10-օրյա կալանքի՝ առանց դատավարության։
Մեկ այլ օրինագծով 10 հազար լսարանը գերազանցող բլոգներին և ալիքներին արգելվում է ինտերնետում անանուն գործունեություն ծավալել, նրանք պետք է իրենց մասին տեղեկատվություն տրամադրեն «Ռոսկոմնադզորին»:
Հարակից հրապարակումներ`
- Սանկտ Պետերբուրգում հայը պահանջում է վերադարձնել ՌԴ քաղաքացիությունը
- Օտարերկրացի զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացիություն կստանան