Սարահարթի բնակիչները թույլ չտվեցին ոսկու-բազմամետաղների որոնման հարցով հանրային լսումներ անցկացնել
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը գրում է.
«ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի բնակիչները, այսօր թույլ չտվեցին որպեսզի տեղի ունենան իրենց տարածքներում ոսկու-բազմամետաղների որոնման, երկրաբանական հետախուզման նպատակով նախատեսված հանրային լսումները։
Բնակիչները թույլ չտվեցին նախաձեռնողներին մուտք գործել վարչական ղեկավարի նստավայր և հորդորեցին նախաձեռնողներին հեռանալ, հայտնելով որ չեն ցանկանում լսել իրենց, որից հետո նախաձեռնողները հեռացան»։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ երաշխիք կա, որ հանքը բացվելու դեպքում ջրից չենք զրկվի․Հանրային լսում՝ Շենավան բնակավայրում
- 2-րդ հանրային լողափի տարածքում երեխա էր կորել.Փրկարար ծառայություն
- Ինգա Զարաֆյան. Եթե հասարակությանը չեն թողնում մասնակցել հանրային լսումներին, է՞լ երբ պետք է մարդիկ մասնակից դառնա որոշումների կայացմանը