Եգիպտոսը մեղադրել է Իսրայելին պատերազմին վերջ դնելու կամք չցուցաբերելու համար
«Իսրայելը չունի իրական քաղաքական կամք Գազայի հատվածում վերջ դնելու այս դաժան պատերազմին»,-«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, նման հայտարարություն է տարածել Եգիպտոսի ԱԳ նախարությունը՝ Իսրայելի կողմից Գազայի դպրոցներից մեկի հարձակումից հետո։
Հայտարարության մեջ նշվում է նաև, ամեն անգամ երբ միջնորդները սկսում են առաջընթաց գրանցել պաղեստինա-իսրայելական ճգնաժամի կարգավորման հարցում, Իսրայելը ձեռնարկում է գործողություններ, որոնք հանգեցնում են Գազայի հատվածի խաղաղ բնակչության շրջանում զոհերի։
Գազայի քաղպաշտպանության ներկայացուցիչները հաստատել են, որ Իսրայելը երեք հրթիռով հարվածել է Ալ Թաբաին քաղաքի դպրոցներից մեկին, որտեղ տեղակայված են եղել փախստականներ։
Դրա հետևանքով խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր կան։