Թուրքիայում արգելափակել են «Ինսթագրամ»-ը
Թուրքիայի տարածքում Instagram սոցիալական ցանցն արգելափակվել է։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հայտարարությունը։ Instagram-ն օգոստոսի 2-ից Թուրքիայում արգելափակված է մուտքը։
«Instagram-ի ներկայացուցիչների հետ մեր բանակցությունների արդյունքում՝ մեր պահանջները կատարելու նրանց խոստումից հետո մենք կհանենք մուտքի արգելափակումը», -ասել է նախարարն ու ավելացրել, որ արգելափակման ապաշրջափակման ժամկետը կախված է նրանից, թե որքան արագ է սոցցանցի ղեկավարությունը վերացնում խախտումները և իր գործունեությունը համապատասխանեցնում թուրքական օրենսդրությանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական իշխանությունների համագործակցությունը Instagram-ի ղեկավարության հետ դեռևս չի հասել ցանկալի մակարդակի, նա նաև խոսել է սոցցանցի «թվային ֆաշիզմի» մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին