
Իսրայելը հարվածել է Գազայի դպրոցներից մեկին. 100 մարդ զոհվել է
Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում՝ Ալ-Թաբաին քաղաքում գտնվող դպրոցներից մեկին, ինչի հետևանքով մոտ հարյուր մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ դպրոցի շենքում «ՀԱՄԱՍ»-ի ջոկատայիններ են տեղակայված։
Ավելի ուշ հեռուստաալիքը Press TV հեռուստաալիքը հայտնել է, որ իսրայելական բանակի հարձակումը դպրոցի վրա իրականացվել է տեղահանված ու այնտեղ ապաստանած բնակիչների առավոտյան աղոթքի ժամանակ։