Խոշոր վթար Երևանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 9-ին, ժամը 19։05-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և վառելիքի արտահոսք։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 2002 թ․) և «Mitsubishi» (վարորդ՝ Ռ․ Ս․ ծնված 1964 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Mitsubishi» ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Ս․-ին․ տուժածներ Կ․ Մ․-ին և Ռ. Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։