Հաղթանակ Անի Գևորգյանի գործով
«Հաղթանակ Անի Գևորգյանի գործով»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է լրագրողի փաստաբան Ռազմիկ Բաղդասարյանը։
Նա նշել է՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իրենց ողմից ներկայացված հայցն ամբողջությամբ:
«Հատուկ շնորհակալություն նախագահող դատավոր Նարինե Թորոսյանին բարձր որակի, լրիվ և օբյեկտիվ դատաքննություն իրականացնելու, արդյունքում՝ արդար դատական ակտ հրապարակելու համար»»,-նշել է փաստաբանը։
Դատարանը լրագրողի հասցեին «շիստյորկա, անինքնասեր, դիշովկա» արտահայտություններ թույլ տված Դիանա Մարտիրոսյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Գևորգյանից, տեքստը հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, ինչպես նաև առնվազն հազար տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցներում։
Դատավորի որոշմամբ, Դիանա Մարտիրոսյանի կգանձվի 400 հազար դրամ որպես վիրավորանքի փոխհատուցում, ևս 27 հազար դրամ նա պետք է վճարի որպես պետական տուրքի գումար։
Հիշեցնենք, որ լրագրողներ Անի Գևորգյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի դեմ սոցիալական ցանցերում, ինչպես նաև իրական կյանքում վիրավորանքներ, հայհոյանքներ, սպառնալիքներ հնչեցվեցին Նիկոլ Փաշինյանի ասուլիսում վերջինին ուղղած սուր, քննադատական հարցերից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Շշով հարվածել են օպերատորին, օպերատորը տուժողի կարգավիճակ չունի. Լրագրող Անի Գևորգյան
- Լրագրող Անի Գևորգյանը կարծում է՝ Փաշինյանի ասուլիսից հետո իր եղբոր նկատմամբ գրոհները սկսել են Սուրեն Պապիկյանի հորդորով
- Լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել