Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել։
Ընթացիկ տարվա հուլիս ամսին Հայաստան այցելել է 237 հազար 603 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 255 հազար 706-ի համեմատ։ Ննման վիճակագրություն է ներկայացրել Զբոսաշրջային կոմիտեն։
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 42%), Վրաստանին (13%) և Իրանին (8%):
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան այցելած ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 17 տոկոսով։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանից Վրաստան զբոսաշրջային հոսքն առաջին կիսամյակում նվազել է 2,4 տոկոսով
- Հունիսին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է
- Երևանը ամենհասանելի ուղղությոններից մեկն է եղել ռուս զբոսաշրջիկների համար անցնող տարում