Սպանություն Վահրամաբերդի մոտ
Oգոստոսի 9-ին՝ ժամը 17.00-ին, Վահրամաբերդ գյուղի եկեղեցու մոտ մի խումբ անձինք վիճաբանել են ու վիճաբանության ժամանակ Ա.Թ-ն դանակով հարվածել է Զ.Հ-ին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Մերսեդես» մեքենայից վերցրել է 12 տ/չ երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա.Թ-ի և Լ.Թ-ի ուղղությամբ և նշված ավտոմեքենան թողել ու հեռացել է դեպքի վայրից։
Այս մասին գրում է Armlur-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։ Ձեռնարկվում են միջոցառումներ Զ.Հ-ին և հանցագործության գործիքներ հրացանը և դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով սպանվել է Ա.Թ-ն։
Արձագանքելով տեղի ունեցածին՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը նշումէ՝ իրավիճակը «հանգուցալուծվելու» է խիստ վտանգավոր սցենարներով։
«Վերջին շրջանում Հայաստանում քրեական բարքերի, հանցագործության բում է նկատվում:
Երբ ոստիկանության հիմնական գործառույթ է սահմանվում ոչ թե հանցագործության, այլ ընդդիմության դեմ պայքարը՝ այլ բան հնարավոր էլ չէր սպասել:
Մյուս կողմից, իշխանությունը ոչ միայն բարեփոխումներ չի իրականացրել, այլ տրվել է կրիմինալի հետ համագործակցելու գայթակղությանը՝ ավտորիտար կառավարումը համարելով սեփական գոյությունը երկարաձգելու արդյունավետ միջոց:
Հայաստանում կառավարում, դասական իմաստով, գոյություն չունի. մի կողմից, ավտորիտար կառավարման վերածնունդ է, մյուս կողմից՝ քաոսի նշաններ:
Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, վաղ, թե ուշ, իրավիճակը «հանգուցալուծվելու» է խիստ վտանգավոր սցենարներով: Այդպիսին է նաև համաշխարհային փորձը»,-նշում է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». «Քանաքեռցի Տույի» սպանության գործով դատարաններում առեղծվածները շարունակվում են
- Դիլիջանում կատարված սպանությունը բացահայտվել է
- Սպանության փորձ Փոքր Վեդիում
- Չաղ Ռուստամի նախկին ընկերուհին սկսել է ընկերություն անել Ֆազի հետ. Քննիչը նոր մանրամասներ է հայտնել սպանությունից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան