Ստյոպա Մկրտչյանը չի մեկնի Բաքու
Ստյոպա Մկրտչյանը չի մեկնի Բաքու: Այս մասին հայտնում է սպորտային լրագրող, մեկնաբան
Սուրեն Մելիքսեթյանը։
«Քիչ առաջ զրուցում էի Հայաստանի հավաքականի պաշտպանի հետ: Ստյոպան ցանկություն է հայտնել մասնակցելու «Զիրայի» հետ պատասխան խաղին, սակայն «Օսիեկը» որոշել է ռիսկերից խուսափելու համար Մկրտչյանին չընդգրկել պատասխան խաղի հայտացուցակում»,-գրել է Մելիքսեթյանը։
Հիշեցնենք, նման նախադեպ տեղի ունեցած 2019 թվականին։ Հայաստանի հավաքականի այն ժամանակվա ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներից ելնելով, բաց թողեց Բաքվի «Չելսիի» դեմ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան