Կառավարման ճգնաժամի հետևանքը
«Հայաստանում կառավարման տոտալ ճգնաժամ է»,-ահազանգում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու հիշեցնում.
«Հոսանքի տատանումներն Օպերայում ներկայացում են տապալել: Սա արդեն խայտառակություն է, մանավանդ, մեր իրականության հետևանքների մասին տեղեկացվում են նաև հյուրախաղերով Երևանում գտնվող օտարերկրացի դերասանները:
Հոսանքի անջատումները մի քանի ամիս է՝ Երևանում «օրինաչափություն» են. եթե մի քիչ պատկերավոր արտահայտվենք, քաղաքի կեսը յույս չունի, մյուս կեսը՝ ջուր:
Խնդրի մասին շատ երկար կարելի է խոսել, մանավանդ՝ պատկան մարմիններից յուրաքանչյուրն իր «ճիշտն» ունի և մյուսի «սխալի ապացույցը»:
Սակայն երկրում գնալով ամրապնդվում է այն տեսակետը, որ մեզանում կառավարման տոտալ ճգնաժամ է: Մինչ սա չվերացվի՝ հնարավոր չէ տարբեր ոլորտներում լոկալ առաջընթաց ապահովել»։
Լուսանկարը՝ համացանցից։ Այն արված է Երևանում, երբ հերթական անգամ հոսանքն անջատվել է, վարսավիրը որոշել է գործն ավարտին հասցնել արևի լույսի տակ։
Հարակից հրապարակումներ`
- Խնդիրն Օպերայի թատրոնի ներքին էլեկտրատնտեսությունում է. ՀԷՑ-ն արձագանքել է
- Ինչո՞ւ երեկ Կենտրոնի ու Արաբկիրի բազմաթիվ հասցեներում լույս չկար. ՀԷՑ-ի պարզաբանումը
- ՀԷՑ-ի հոսանքազրկումները մեծ կորուստ են պատճառել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան