iPhone-ի ռուս օգտատերերին զգուշացրել են՝ Թուրքիա մեկնելուց հետո կարող են խնդիրների բախվել
iPhone-ի ռուս օգտատերերին զգուշացրել են Թուրքիա մեկնելուց հետո հնարավոր է բջջային կապի արգելափակում։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Hi-Tech Mail.ru-ին։
Պլատֆորմի օգտատերերից մեկը հայտնել է, որ իր հեռախոսը մեկ տարվա ընթացքում նորմալ աշխատել է, սակայն մի օր արգելափակվել է բջջային կապը։ Միաժամանակ ինտերնետ կապն ու Wi-Fi-ն աշխատել են առանց խնդրի։
Նշվում է, որ խնդիրը թուրքական օրենքների հետևանքով է, որոնք ուղղված են սարքավորման մաքսանենգ ճանապարհով ներկրման դեմ պայքրին։
Զբոսաշրջիկները, որոնք 180 օրից ավելի կգտնվեն Թուրքիայում, պետք է սահմանին գրանցեն իրենց սմարթֆոնը։ Հակառակ դեպքում բբջային կապն արգելափակվում է, եթե նույնիսկ օգտատերը լքել է Թուրքիայի տարածքը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին