Վերին Լարսում հազարավոր մեքենաներ են կանգնած՝ սպասելով իրենց հերթին
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում Ռուսաստանից Վրաստան մուտք գործելու համար երթևեկության էլեկտրոնային հերթում գրանցված բեռնատարների թիվը մոտեցել է 5 հազարի։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով Ճանապարհային երթևեկության կառավարման հանրապետական կենտրոնի տեղեկատվությունը։
Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն հայտնել էր, որ Վլադիկավկազից Վերին Լարս տանող ճանապարհի հատվածում ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենաների թիվը կավելանա։ Սահմանը հատելու հերթում սպասողները ապահովված են ջրով և բուժօգնությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Վերին Լարսում մոտ 1300 հայկական բեռնատարներ է սպասում էլեկտրոնային հերթին
- «Վերին Լարս»-ի անցակետում ավելի քան 1100 հայկական բեռնատար է կուտակվել
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են