Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չորրորդ տեղում է
Փարիկզում անցկացվող օլիմպիական խաղերում 102 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդ Գարիկ Կարապետյանը, երկամարտում ցույց տալով 398 կգ արդյունք, զբաղեցրեց 4-րդ տեղը: Պոկում վարժությունից հետո Կարապետյանը երկրորդ հորիզոնականում էր:
Կարապետյանը պոկում վարժությունն ավարտեց 186 կգ արդյունքով: Հրում վարժությունում Կարապետյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 212 կգ կշռող ծանրաձողը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան