Արգիշտի Քյարամյանն էապես բարելավել է իր ֆինանսական եկամուտները գործող իշխանության օրոք. «Փաստինֆո»
Հայաստանի ամենաերիտասարդ և ամենաապահովված պետական պաշտոնյան՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը նույնպես էապես բարելավել է իր ֆինանսական եկամուտները գործող իշխանության օրոք։
Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում, որ 2019-ին, երբ դեռ Պետական Վերահսկողական ծառայության պետի տեղակալ էր՝ Քյարամյանը հայտարարագրել էր մոտ 2,2 մլն դրամ տարեկան եկամուտ, իսկ նրա դրամական միջոցները հասնում էին 30 մլն դրամ և 48 հազար դոլար։
«Մինչդեռ 2023 թ-ին նրա հայտարարագրած եկամուտները գերազանցել են 27,8 մլն դրամը, որից 27,5 մլն դրամը եղել է աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը, իսկ 632 դոլարը՝ տրված փոխառությունների դիմաց ստացած գումարն է։
Նա նաև հայտարարագրել է 50 հազար դոլար և 52 մլն դրամ կանխիկ գումար, իսկ նրա բանկային հաշիվը տարեվերջին կազմել է 1 մլն 84 հազար դրամ։
2023թ-ին նա հայտարարագրել է նաև 2 անհատական բնակելի տուն, որոնցից մեկը Երևանի Քանաքեռ-ԶԵյթուն համայնքում, մյուսը՝ Գեղարքունիքի Երանոս համայնքում, մեկ բնակարան Քանաքեռ-Զեյթունում, ինչպես նաև 5 հողամաս, որոնցից 3-ը Երանոս համակայնքում, մեկը՝ Ջրվեժում, մեկը՝ Ծաղկաձորում։
Հատկանշական է, որ թեև ըստ հայտարարագրի՝ բնակարանը նա ձեռք է բերել դեռ 2010 թ-ին, սակայն 2019 թ-ին ներկայացրած հայտարարագրում այս բնակարանի մասին որևէ տեղեկություն չկա։
Քյարամյանը նաև հայտարարագրել է տարվա ընթացքում կատարած խոշոր ծախսերը, որից 3,5 մլն դրամն ուղղվել է հանգստի կազմակերպմանը, իսկ 2.2 մլն դրամը ուսմանն ուղղված ծախսեր են։
Հատկանշական է, որ Քյարամյանի որևէ տեղ չաշխատող կինը 2023 թ-ին հայտարարագրել է 47 հազար դոլար և 29 մլն դրամ կանխիկ գումար, 2 բանկային հաշիվ, որոնցից մեկի վրա 198 հազար և 133 հազար դրամ է։
Նրա կինը նաև հայտարարագրել է նաև 6 բանկային ավանդ, որոնցից երեքը դրամային են՝ 1.2 մլն դրամ, 2 մլն դրամ, 188 հազար դրամ, ևս 3-ը՝ դոլարային են՝ 12 287, 4 323 և 3 567 դոլար։
Տարվա ընթացքում բանկային ավանդներից ստացած նրա եկամուտը կազմել է 243 հազար դրամ»,-գրում է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան