Իրանի նոր նախագահն առաջարկում է թիրախավորել հարևան երկրներում գտնվող իսրայելական գաղտնի բազաները
Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանն առաջարկում է թիրախավորել հարևան երկրներում գտնվող իսրայելական գաղտնի բազաները։ .
The Telegraph-ի փոխանցմամբ, Թեհրանի իշխանությունները տարաձայնություններ ունեն հուլիսի 31-ին Իրանի մայրաքաղաքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը պատասխանելու հարցում:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր գեներալները պնդում են ուղիղ հարվածներ հասցնել Թել Ավիվին և իսրայելական այլ քաղաքներին՝ կենտրոնանալով ռազմական բազաների վրա՝ քաղաքացիական անձանց զոհերից խուսափելու համար:
Սակայն Իրանի նորընտիր նախագահն ավելի մեղմ տարբերակ է առաջարկել. թիրախավորել իսրայելական գաղտնի բազաներն Իրանի հարևան երկրներում:
Իրանն ավելի վաղ թիրախավորել էր Իրաքյան Քրդստանում գտնվող Մոսադի՝ Իսրայելի հետախուզական գործակալության «լրտեսական բազաները»:
«Նա առաջարկել է թիրախավորել Իսրայելի հետ կապված ինչ-որ տեղ Ադրբեջանի Հանրապետությունում կամ (Իրաքյան) Քրդստանում` այդ երկրներին մինչ այդ տեղյակ պահելով և ավարտին հասցնել ողջ դրաման»,-նշել աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները