Կուրսկից տարհանել են ավելի քան 76 հազար մարդու
Ուկրաինական բանակի առաջխաղացման հետևանքով Ռուսաստանի Կուրսկի շրջանից ընդհանուր առմամբ տարհանվել է ավելի քան 76 հազար մարդ։ Նման տվյալ հրապարակել են ռուսական ԶԼՄ-ները։
Շրջանում տեղակայվել է 60 ժամանակավոր տեղաբաշխման կենտրոն, որտեղ գտնվում է ավելի քան 4,3 հազար մարդ։
«Շուրջօրյա գրաֆիկով շարունակվում է օպերատիվ շտաբի աշխատանքը բնակչությանն աջակցություն տրամադրելու համար։ Հիմա առաջնահերթ խնդիրը մարդկանց անվտանգ շրջաններ տեղափոխելն է։ Ընդհանուր առմամբ, տարհանվել է ավելի քան 76 հազար մարդ»,- ասել են ԱԻ նախարարությունից։