Վայոց Ձորում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 10-ին, ժամը 12։42-ին տեղեկություն է ստացվել, որ Չիվա գյուղ տանող խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 103-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1998 թ.) և «VAZ» (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ վարորդները ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: