Ֆարմանյան. Ու ողջամիտ որևէ մեկը մտածում է, թե ՀՀ-ն կարող է անդամակցել ԵՄ-ի՞ն
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է.
«Ու ողջամիտ որևէ մեկը մտածում է, թե ՀՀ-ն կարող է անդամակցել ԵՄ-ի՞ն:
Ամենամեծ խոչընդոտն այս հարցում ԵՄ-ի ցանկության ու նոր ընդլայնման պատրաստակամության բացակայությունը չէ: Ոչ էլ դրա նպատակահարմարությունը, Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի կամքի առկայություն/բացակայությունը: Նույնիսկ Ռուսաստանի բնական հակազդեցությունը չէ:
Ամենամեծ խոչընդոտն աշխարհագրությունն է. նշված բոլոր հանգամանքների առկայության պարագայում անգամ Թուրքիան, սեփական ռազմավարական շահերի թելադրանքով, չի կարող երբևէ թուլյատրել մեր հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին, շրջանցելով իրեն: Ի միջի այլոց, նույնը վերաբերում է նաև Վրաստանին»։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Ֆարմանյան. Արցախյան հակամարտությունը երբեք էլ չի եղել զուտ հայ-ադրբեջանական երկկողմ հակամարտություն
- Սամվել Ֆարմանյան. Երբ լռելն անհնար է
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին