Քաղաքականությունն ինձ համար այնքան էլ կոմֆորտնի գոտի չի. Առուշ Առուշանյան
«Հենց այսօր Գորիսի հյուրանոցներից տեղեկություն ենք ստացել, որ զբաղվածությունը 80-90 % է, ինչը շատ բարձր է գնահատվում»,- պատասխանելով հարցին, թե Իրանի հետ համագործակցությունից քաղաքն ինչ տնտեսական օգուտներ ունի, լրագրողներին ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Նա հայտնեց, որ Սյունիքում Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինիի հետ ունեն պայմանավորվածություն, որ ԻԻՀ Քաշան քաղաքի հետ Գորիսը դառնա քույր քաղաք, ինչը կնպաստի զբոսաշրջության աճին, ինչպես Կիոնի հետ քույր քաղաքներ դառնալուց հետո ֆրանսիացիներն են այցելում քաղաք։
Նա նշեց, որ այսօր շեշտը դնում են զբոսաշրջության վրա և փորձում ենք դրանով առաջ գնալ:
Պատասխանելով քաղաքականությամբ զբաղվելու մասին հարցին՝ Առուշանյանն ասաց. «Մի անգամ արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Այն ժամանակ էլ բազմիցս նշել եմ, որ իմ պայքարը եղել է բացառապես Արցախի համար, քաղաքականությունն ինձ համար այնքան էլ կոմֆորտնի գոտի չի»:
Անդրադառնալով իր մեքենայի թանկ համարանիշի մասին լուրերին՝ Գորիսի համայնքապետն ասաց, որ ինքը միշտ էլ, «Աստծո կամոք», ունեցել է լավ մեքենաներ՝ լավ համարներով և լրագրողները այն կարող են ճշտել գորիսեցիներից, իսկ ինքը անկախ թանկ համարանիշ ունենալուց, միշտ էլ մեծ օգնություն է ցուցաբերում բռնագաղթած արցախցիներին։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ռազմավարությունը Սյունիքի հարցում շատ հստակ է, սահմանը կարմիր գիծ է. Մորթեզա Աբեդին Վարամինի
- «Ժողովուրդ». «Առանցք» ՍՊԸ-ն իրավունք ունե՞ր ցանկալի համարանիշը նվիրել Առուշ Առուշանյանին
- Առուշ Առուշանյան. Ես որևէ կուսակցության անդամակցելու հայտ չեմ ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան