Պետք է պատրաստվենք սեպտեմբերյան շրջանի մեր գործողություններին. Բագրատ Սրբազան
«Հայ եկեղեցու պատմություն» առարկան նեռն ու իր որդիները սպանեցին․ առաջին հերթին հարձակվեցին հայ եկեղեցու և կրթական համակարգի վրա»,-Արտաշատում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ իշխանությունների քաղաքականությունն է՝ նվազեցնել, հանել այն ամենն, ինչ հայ ժողովրդի ինքնության հետ է կապված։
«Դա արդեն իսկ ցուցիչ է, թե ինչ ուղղութամբ է գնալու երկիրը»,- ասաց Սրբազանը։
Անդրադառնալով փողոցային պայքարին՝ Բագրատ Սրբազանն ասաց, որ հունիսի 12-ի դեպքերը իրեն ջրբաժանի առաջ կանգնեցրին, քանի որ Սրբազան շարժումը կա՛մ պետք է ոստիկանական բռնությանն ի պատախան գործողությունների գնար, կա՛մ փողոցային պայքարը դադարեցնեին։
«Փաստորեն Այրան ծառավ էին, 100-ից ավել բեկորային վնասվածքներով մարդիկ են եղել, բայց նրանց մեծ մասը թաքցրել են չեն ուզում այդ մասին խոսել։
Պետք է պատրաստվենք սեպտեմբերյան շրջանի մեր գործողություններին, որ մեկ-երկու կարևոր գործեր կատարելուց հետո, իր ծրագրի վերջնարդյունքին կհասնի»,-ասաց Սրբազանըև շեշտեց որ պայքարի մեթոդներն էլ կփոխվի։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրանաշեն համայնքի բնակիչները գյուղի մուտքի մոտ դիմավորեցին Բագրատ Սրբազանին
- Բագրատ Սրբազանը վաղը կլինի Տիգրանաշեն, Խոր Վիրապ, Արտաշատ համայնքներում
- Հունիսի 12-ին ես ամբողջությամբ համոզվեցի, որ սրանք աչքերը փակ արյուն թափող են․ Բագրատ Սրբազան