Իրանի նախագահը ներկայացրել է արտաքին գործերի և պաշտպանության նախարարների նոր թեկնածությունը
Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշկիանն Աբբաս Արաղչիի և Ազիզ Նասիրզադեի թեկնածություններն է առաջարկել համապատասխանաբար արտգործնախարարի և պաշտպանության նախարարի պաշտոններում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Փեզեշկիանի մամուլի ծառայությունը։
2017-ից 2021 թվականներին Արաղչին աշխատել է որպես արտաքին գործերի փոխնախարար բարեփոխիչ նախագահ Հասան Ռոհանիի երկրորդ կառավարությունում։ Արաղչին երկար ժամանակ գլխավորում էր իրանական պատվիրակությունը միջուկային գործարքի շուրջ բանակցություններում։ Նա բազմիցս այցելել է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ ԱԳՆ պաշտոնյաների հետ։ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988) ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։ Ներկայումս նա Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարն է։
Գեներալ-մայոր Նասիրզադեն ներկայումս զբաղեցնում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնակատարը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նոր նախագահն առաջարկում է թիրախավորել հարևան երկրներում գտնվող իսրայելական գաղտնի բազաները
- WSJ. Իրանի համար ավելի հեշտ է դարձել միջուկային զենք ստեղծելը
- Ստեփան Դանիելյան. Իրանի հարվածների վախը կաթվածահար է արել Իսրայելը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան