Վայոց Ձորի թեմի առաջնորդը նախընտրել է ծառայություններ մատուցել հայ եկեղեցու և Հայոց պետության դեմ պայքարի դուրս եկած դավաճաններին. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրել է.
«Սրբազանի սրճարան», «Սրբազանի ռեստորան», «Սրբազանի հյուրանոց», «Սրբազանի ՀԷԿ» և այլն․ նման արտահայտություններ ողջ աշխարհում հնչում են միայն Վայոց Ձորում՝ հաշվի առնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հիմնական հետաքրքրություններն ու զբաղմունքները։ Չնայած այն հանգամանքին, որ Վայոց ձորում են գտնվում հարյուրավոր պատմական և մեծ ճանաչում ունեցող եկեղեցիներ ու վանքեր, որ բազմաթիվ բարերարների ջանքերով կառուցվել են նոր եկեղեցիներ, վերանորոգվել՝ հները, սակայն աղանդավորները վխտում են ամբողջ մարզում՝ տարածվելով սնկի արագությամբ։
Սա, հավանաբար, դրանից է, որ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդը նախընտրել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմի առաջնորդի առաքելությունը՝ չհանդիպելով Վայոց ձորում երկու օր այցելած Բագրատ Սրբազանին, սակայն սիրահոժար արարողակարգային ծառայություններ մատուցելով հայ եկեղեցու և Հայոց պետության դեմ պայքարի դուրս եկած դավաճաններին՝ Արփի Դավոյանից մինչև Ալեն Սիմոնյանին»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանը վաղը կլինի Տիգրանաշեն, Խոր Վիրապ, Արտաշատ համայնքներում
- Վայոց Ձորում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ